Վրաստանում սկսվում է դպրոցականների ամառային արձակուրդը

Վրաստանում սկսվում է դպրոցականների ամառային արձակուրդը

Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկում է ամառային արձակուրդը: Աշակերտները կհանգստանան մինչև սեպտեմբերի 15-ը:

Վրաստանի ԿԳ նախարարության հրամանագրի համաձայն, ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 15-ից հետո առաջին երկուշաբթի օրը:

Առաջին դասարանցիների համար ուսումնական տարին ավարտվել է մայիսի 27-ին, իսկ 12-րդ դասարանի շրջանավարտների համար մայիսի 20-ին:

Վրաստանում ձմեռային արձակուրդները մեկնարկում են դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 15-ին: Գարնանային արձակուրդները տևում են մարտի 8-15-ը:

www.aliq.ge