«Հրաժեշտ տարրական դպրոցին» միջոցառում Հեշտիայի թիվ 1 դպրոցում

«Հրաժեշտ տարրական դպրոցին» միջոցառում Հեշտիայի թիվ 1 դպրոցում

Հունիսի 12-ին Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում կայացավ «Հրաժեշտ տարրական դպրոցին» միջոցառում:

Չորրորդ դասարանցիները հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին բեմադրությամբ, երգով, պարով և ասմունքով:
Միջոցառումը կազմակերպել էր տարրական դասարանի դասվար՝ Օֆելյա Մարիկյանը, ինչպես նաև վրաց լեզվի ուսուցչուհի Էթերի Մանասյանը:
Ծնողները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին դասվարին և դպրոցի տնօրինությանը: