«Մոլորակից մոլորակ» խորագրով միջոցառում թիվ 1 դպրոցում

«Մոլորակից մոլորակ» խորագրով միջոցառում թիվ 1 դպրոցում

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում անցկացվեց միջոցառում ՛՛Մոլորակից մոլորակ՛՛ խորագրով՝ երկրորդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:

Աշակերտներին հյուր էին եկել այնպիսի հերոսներ, ինչպիսիք էին Պեպոն, Փոքրիկ իշխանը, Կարլսոնը և Չիպոլինոն: Երեխաները հերոսներին ներկայացնում էին վրացերեն լեզվով: Երեխաները ցույց էին տալիս, թե ինչքան ուրախ է մեր մոլորակը, այնտեղ իշխում է արևը, ժպիտը, երաժշտությունը և պարը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց վրաց լեզվի ուսուցչուհի և միջոցառման կազմակերպիչ Լիլիթ Ղարագուլյանը, նմանատիպ միջոցառումները օգնում են երեխաներին ավելի լավ տիրապետել վրաց լեզվին:

Միջոցառմանը ներկա էին մանկավարժները և աշակերտների ծնողները:
Մանրամասների մասին մեզ ներկայացրեց միջոցառման կազմակերպիչ Լիլիթ Ղարագուլյանը.