Ծնունդով Ղուլալիսից Գրիգորի Նալբանդյանի մարզական հաջողությունները Սամարայի մարզում

Ծնունդով Ղուլալիսից  Գրիգորի Նալբանդյանի մարզական հաջողությունները Սամարայի  մարզում

2018 թ. ապրիլ ամսին Գրիգորի Նալբանդյանը, ծնունդով Ղուլալիս գյուղից, զբաղեցրել է առաջին հորիզոնականը ՌԴ Սամարայի մարզում կազմակերպված թայբոքսինգի պատանեկան առաջնությունում:

17-ամյա Գրգորին այս սպորտաձևով սկսել է մարզվել դեռևս առաջին դասարանից: Գրիգորին այժմ ապրում Վոլժսկի շրջանի Լոպատինո քաղաքում: Վերջին 3 մարտերում Գրիգորին զբաղեցրել է մրցանակային տեղեր, իսկ նրանցից երկուսում հաղթել է նոկաուտով: Բացի թայբոքսինգից, Գրիգորին զբաղվում է նաև բասկետբոլով:

Մեզ հետ զրույցում Գրիգորիի պապիկը նշեց, որ հպարտանում է իր թոռնիկով, որ, ապրելով հայրենիքից դուրս, կարողանում է հաջողությունների հասնել սպորտում:


Անահիտ Զալալյան