Վրացական փողոցում վերանորոգում են վթարված ջրատարը

Այն բանից հետո, երբ NOR ռադիոն անդրադարձավ Վրացական փողոցում ջրատարի վթարված լինելուն, այսօր՝ հունիսի 12-ին Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարող ընկերության աշխատակիցները սկսել են ջրատարի վերանորոգման աշխատանքները:

Վերանորոգչական աշխատանքները կյանքի կոչելու համար ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ստիպված են եղել քանդել փողոցի այդ հատվածի ասֆալտի շերտը:

Աշխատանքների ընթացքին ականատես է եղել նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:


Գարուշ Արզումանյան