Շարունակվում են մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները Նինոծմինդա քաղաքում

Շարունակվում են մինի  մարզադաշտի  կառուցման  աշխատանքները  Նինոծմինդա քաղաքում

Այս օրերին Նինոծմինդա քաղաքում շարունակվում են անցյալ տարի մեկնարկած մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները: Այս տարվա տեղական բյուջեից հատկացված է ևս 20 հազար լարի գումար Նինոծմինդա քաղաքում մինի մարզադաշտի կառուցման աշխատանքների շարունակման համար: Հայտարարված մրցույթ-տենդերը շահել է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը 17, 021 լարիի դիմաց:

Ներկայումս ընթանում են բետոնեպատման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մեկնարկած մինի մարզադաշտի կառուցման համար արդեն ծախսվել էր 29 հազար լարի գումար:

Գարուշ Արզումանյան