Հրդեհ Նինոծմինդա քաղաքի նախկին ոստիկանության շենքում /տեսանյութ/

Հրդեհ Նինոծմինդա քաղաքի նախկին ոստիկանության շենքում /տեսանյութ/

Հունիսի 11-ին ժամը 18:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նինոծմինդա քաղաքի նախկին ոստիկանության շենքում: Առաջինը հրդեհը նկատել են հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչները և զանգահարել Հրշեջ ծառայություն:

Այնուհետև պարզ է դարձել, որ հրդեհվել են հակահրդեհային միջոցները /շնչառական դիմակներ, հակագազեր/, որոնք գտնվել են արկղի մեջ շենքի սենյակներից մեկում:

Հրշեջ ծառայությանը հաջողվել է մարել կրակը:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:

Նինոծմինդա քաղաքի նախկին ոստիկանության շենքը 2012թ.-ից մինչ այսօր չի գործում:

Գարուշ Արզումանյան