Մեկնարկել են 11-րդ դասարանցիների քննությունները

Մեկնարկել են 11-րդ դասարանցիների քննությունները

Հունիսի 12-ից մեկնարկում են դպրոցական քննությունները՝ նախատեսված 11-րդ դասարանցի աշակերտների համար և կտևեն մինչև հունիսի 14-ը ներառյալ: Նրանք քննություն են հանձնելու «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից: Իսկ վրացալեզու դպրոցների 11-րդ դասարանցիները քննություն են հանձնելու «Աշխարհագրություն»-ից, «Կենսաբանություն»-ից և «Ֆիզիկա»-յից: Յուրաքանչյուր առարկայի քննության համար տրամադրվում է ժամ ու կես ժամանակ: Քննությունները ընթանալու են համակարգչային համակարգով:

Այսօր՝ հունիսի 11-ին անցկացվում է նախնական թեստավորում, որի ժամանակ աշակերտները ծանոթանալու են քննական հարցերի հետ: Նախնական թեստավորման փուլում համակարգիչը աշակերտներին միավորներ չի հայտնում, այլ վերջում նշվում է, որ թեստը ավարտվել է:

Այս տարի 11-րդ դասարանցիները ավարտեցին 11-րդ դասարանը ավելի վաղ՝ հունիսի 8-ին:

Քննությունների թեմայով զրուցեցինք Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանի հետ, ով նշեց, որ 11-րդ դասարանցիները, եթե կարողանան հաջողությամբ հանձնել այս քննությունները, ապա այդ առարկաները այլևս չեն անցնի 12-րդ դասարանում, և դրանով իսկ դպրոցական ծրագիրը հաջորդ տարի նրանց համար շատ հագեցված չի լինի, ինչը հնարավորություն կտա աշակերտներին նախապատրաստվել բուհական ընդունելության քննություններին:

Այս տարի թիվ 3 դպրոցից վերոնշալ քննություններին մասնակցելու են 16 աշակերտ:

Մանրամասների մասին զրուցեցինք Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանի հետ.


Անահիտ Զալալյան