Նորստեղծ վերահսկողական ծառայությունը հետևում է գովազդային վահանակների փոփոխությանը

Նորստեղծ  վերահսկողական ծառայությունը հետևում է գովազդային վահանակների  փոփոխությանը

Այս օրերին ընթանում են Նինոծմինդա քաղաքի խանութների ցուցանակների փոփոխման աշխատանքներ: Պատճառը «Գովազդի մասին» օրենքի դրույթներն են, ըստ որոնց Վրաստանում գովազդային ցուցանակները պետք է լինեն պետական լեզվով:

Նինոծմինդայի քաղաքապետարանի նորստեղծ վերահսկողական ծառայությունը հետևում է ամբողջ մունիցիպալիտետի տարածքում «Գովազդի մասին» օրենքի դրույթների կատարմանը: Եթե առևտրային կենտրոնները այսուհետև տեղադրեն «Գովազդի մասին» օրենքի դրույթներին հակասող վահանակներ, ապա նրանց սեփականատերերը կտուգանվեն: Վերահսկողական ծառայության ղեկավար Արթուր Շիրինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խանութների սեփականատերերին տրված է խելամիտ ժամանակ, որի ընթացքում նրանք պարտավոր են փոխել ոչ վրացալեզու գովազդային ցուցանակները:

Տուգանքները նախատեսված են 200-5000 լարիի սահմաններում: Նշենք, որ վրացալեզու մակագրության հետ միասին, ցանկության դեպքում, կարելի է տեղադրել նաև օտարալեզու մակագրություն, սակայն վերջինիս տառաչափը չպետք է գերազանցի վրացերեն տարբերակին:
Մանրամասների մասին զրուցեցինք վերահսկողական ծառայության ղեկավար Արթուր Շիրինյանի հետ:

Գարուշ Արզումանյան