Թորիայի բնակիչները հողատարածքների հարցով դիմել են ոստիկանություն

Թորիայի բնակիչները հողատարածքների հարցով դիմել են ոստիկանություն

Թորիա գյուղի բնակիչները մունիցիպալիտետի ղեկավարության հետ հանդիպումից հետո անգամ հետ չստացան իրենց հողերը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թորիայի բնակիչները դիմել էին մունիցիպալիտետի ղեկավարությանը, որպեսզի վերջնականապես լուծում ստանար Թորիա գյուղի արոտավայրերը գյուղացիներին վերադարձնելու հարցը:

Չնայած, որ համաձայնությունը կայացվել էր, այժմ էլ Թորիայի խոտհունձի համար նախատեսված հողատարածքներում իրենց անասուններն են արածեցնում Կախեթիից եկած ֆերմերները:
Ստեղծված իրավիճակում բնակիչները գրավոր դիմել էին Ոստիկանության Նինոծմինդայի բաժին: Թե ինչպիսին կլինի նրանց նամակի պատասխանը, դեռ պարզ չէ:
Թորիայի բնակիչներից Ռուբենը նշում է, որ եթե այժմ իրենք քայլեր չձեռնարկեն, ապա կմնան առանց անասնախոտի: Բնակիչները խնդրում են, որպեսզի գոնե այս տարի այդ հողատարածքները ծառայեցնեն իրենց անասուններին, իսկ հաջորդ տարի կհամաձայնեն օրենքից բխող պահանջների հետ:

Մանրամասները լսեք Թորիայի բնակիչների հետ մեր զրույցում.