Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը ճանաչվել է «Կանաչ դպրոց-2018»

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը ճանաչվել է «Կանաչ դպրոց-2018»

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը Նիկո Կեցխովելիի անվան դպրոցական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է հաղթող «Կանաչ դպրոց 2018» անվանակարգում:

Նիկո Կեցխովելիի անվան մրցույթին կարող են մասնակցել դպրոցների ուսուցիչները և աշակերտները: Անցյալ տարի մրցույթին մասնակցել են տաս հազար դպրոցներ ամբողջ Վրաստանից, իսկ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից ավելի քան 38 դպրոց: 38 դպրոցից միայն Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցն էր անցել եզրափակիչ փուլ:

Մրցույթի շրջանակներում 11-րդ դասարանի աշակերտները 1 տարվա ընթացքում իրականացրել են մի շարք բնապահպանական նախագծեր և հավաքել համապատասխան միավորներ:

Կիսաեզրափակիչ փուլը տեղի է ունեցել Գորի քաղաքում, որտեղ աշակերտները հանդիպում են ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: Եզրափակիչ փուլը անցկացվել է Վրաստանի խորհրդարանում, որտեղ Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը ստացել է «Կանաչ դպրոց 2018» արձանիկ և որպես նվեր Վրաստանի Կարմիր գիրքը:

Անահիտ Զալալյան