Սակրեբուլոյի նիստն անցկացվեց փակ դռների հետևում

Սակրեբուլոյի նիստն անցկացվեց փակ դռների հետևում

Հունիսի 6-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կայացավ նիստ, որն անցկացվեց փակ դռների հետևում: Միայն նիստի ավարտից հետո սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանից տեղեկացանք, թե ինչ հարցեր էին դրված նիստի օրակարգում:

Ըստ նրա հարցերը հետևյալն էին եղել` 2018 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարողականի հաշվետվության մասին, տեղական բյուջեի փոփոխության մասին և մունիցիպալիտետի սեփականության ներքո գտնվող Նինոծմինդա քաղաքի պոմպակայանի (295 քառակուսի մետր) և Դիլիֆ-Նինոծմինդա ջրամատակարարման ցանցի Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության սեփականությանը հանձնելու մասին հարցերը:

Սակրեբուլոյի բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել բոլոր երեք հարցերի շուրջ, բացառությամբ` Արայիկ Բդոյանի:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Ես առաջարկեցի պոմպակայանը չհանձնել Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության սեփականությանը, այլ փոխանցել հետևյալ պայմաններով` 1) պոմպակայանը և ջրամատակարարման ցանցը պետք է ծառայեն միմիայն Նինոծմինդայի մունիցիպալիտետում ջրօգտագործման նպատակով, 2) ստացված եկամտի 20% հատկացնել Դիլիֆի գյուղական համայնքին, 3) Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության կողմից պարտականությունների պատշաճ չկատարման դեպքում ընկերությունը պետք է հատուցի պատճառված վնասը:

Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը հավաստիացրել է, որ բնակիչները կասկած չպետք է ունենան, որ Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերությունը կվերացնի բոլոր առկա խնդիները և կկարողանա վերջնականորեն լուծել ջրի խնդիրը:

Մանրամասները լսեք նյութում.