Սուր շնչառական հիվանդություններով հիվանդանալու դեպքերը շատացել են

Սուր շնչառական հիվանդություններով հիվանդանալու  դեպքերը  շատացել են

Վերջին երկու ամիսների ընթացքում Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց են դիմել հիվանդներ, ում մոտ առկա են եղել սուր բրոնխիտ, պնևմոնիա և սննդային թունավորում:

Հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեի խոսքով` վերջին մեկ ամսվա մեջ գրեթե ամեն օր հիվանդանոց են դիմել սննդային թունավորման դեպքերով մարդիկ:

Ըստ նրա` սուր շնչառական հիվանդություններով հիվանդանալու դեպքերի հաճախակիացման պատճառը եղանակային պայմանները ու ցածր իմունիտետն են:

Տնօրենը տեղեկացնում է, 0-ից 5 տարեկան երեխաների, ում մոտ առկա է ջերմություն, բուժզննումն ու հետազոտությունը իրականացվում է անվճար:
Այն անձինք, ում մոտ առկա է հարբուխ, գյուղական բժշկի կողմից նրանց հետազոտությունը ևս իրականացվում է անվճար:

Մնացած դեպքերում հիվանդները պետք է վճարում կատարեն պետական ծրագրով` 36 բազային փաթեթեի պայմանների համաձայն: Հիվանդը իր անձնական տվյալները համակարգչում մուտքագրելու դեպքում, տեղեկանում է, թե ինչքան գումար պետք է վճարի համապատասխան բուժզննումն անցնելու համար:

Անահիտ Զալալյան