Էքսկուրսիա դեպի Ռաբաթ ամրոց Հունիսի 1-ի առթիվ

Էքսկուրսիա դեպի Ռաբաթ ամրոց  Հունիսի 1-ի առթիվ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Հեշտիա գյուղի բնակիչ Յուրի Թումասյանը և Հեշտիա գյուղից սակրեբուլոյի պատգամավոր Վահան Արոյանը իրականացրին բարեգործական ակցիա՝ գյուղի ծնողազուրկ և ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երեխաներին տանելով էքսկուրսիա Ախալցիխեի Ռաբաթ ամրոց:

Էքսկուրսիայի անվճար կերպով կազմակերպման գործում մեծ դեր է խաղացել նաև ամրոցի տնօրեն Դավիթ Տաբատաձեն:

Էքսկուրսիայի մասնակից երեխաները իրենց երախտագիտության խոսքը հայտնեցին կազմակերպիչներին:
Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնեւում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու հենց հունիսի 1-ն է ընտրվել երեխաների օր:

Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին:

Գարուշ Արզումանյան