Սպասովկայի թիմը դարձավ չեմպիոն ֆուտբոլի սիրողական առաջնության շրջանային փուլում

Սպասովկայի  թիմը դարձավ չեմպիոն ֆուտբոլի սիրողական առաջնության  շրջանային փուլում

Վրաստանի սիրողական ֆուտբոլի առաջնության շրջանակներում մայիսի 31-ին Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների անունը կրող մարզադաշտում կայացավ եզրափակիչ խաղը Սպասովկայի ՛՛Միմինո՛՛ և Գանձայի թիմերի միջև:

Խաղում հաղթանակ տարավ Սպասովկա գյուղի թիմը՝ լրացուցիչ ժամանակում 11 մետրանոց հարվածների արդյունքում: Այս թիմը իրավունք ստացավ հանդես գալու Վրաստանի սիրողական Ֆուտբոլի տարածաշրջանային փուլում:
Մանրամասները դիտեք ստորև տեղադրված ֆոտոշարքում.


Բորիս Ղարսլյան