Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հայաստանի  նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Այսօր` մայիսի 25-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Կառավարության ղեկավարը Արմեն Սարգսյանին շնորհավորել է պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Վրաստան այցի համար:

Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ եղբայրական Հայաստանը, Վրաստանի նման, նշում է անկախության 100-ամյա հոբելյանը և երկու երկրների համար այդ ամսաթիվը շատ կարևոր է:

Հանդիպմանը վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ բազմադարյա սերտ և բարեկամական հարաբերությունների նշանակությունը և հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը կկրի դինամիկ բնույթ:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել և իմ եղբայրների հետ, միասին նշել մեծ հաղթանակի 100 ամյակը»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը և Գիորգի Կվիրիկաշվիլիին շնորհակալություն հայտնել ջերմ դիմավորելու համար:

Արմեն Սարգսյանը հաստատել է առկա կապերը առավել խորացման ցանկությունը: