Հանդիպում Վրաստանում Լատվիայի դեսպանատան աշխատակիցների հետ

Հանդիպում  Վրաստանում Լատվիայի դեսպանատան աշխատակիցների հետ

Նինոծմինդա քաղաքի ՛՛Pita՛՛ երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում Վրաստանում Լատվիայի դեսպանատան աշխատակիցների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակն էր Վրաստանի բնակչությանը եվրոպական ինտեգրման գործընթացների ինչպես նաև եվրոպական ինտեգրման ճանապարհին Լատվիայի փորձի փոխանակման մասին իրազեկումը: Վրաստանում Լատվիայի փոխդեսպան Մադարա Սիլինյան իր խոսքում նշեց, թե ինչ դրական փոփոխություններ են կատարվել Լատվիայի եվրոպական ընտանիքում ընդգրկվելուց հետո: Լատվիան արդեն 14 տարի է Եվրոպական Միության անդամ երկիր է:

Հանդիպումը կազմակերպել էր լատվիական “Ave Sol” ընկերությունը:

Հարկ է նշել, որ Լատվիայի և Վրաստանի միջև հարաբերությունները հիմնված են երկկողմ համագործակցության, բարեկամության և կառուցողականության վրա: Վրաց-լատվիական հարաբերություններին հիմք է դրվել է 1993թ. մարտի 11-ին:

Հանդիպման մանրամասների մասին մեզ տեղեկացրեց “Ave Sol” ընկերության ներկայացուցիչ Ծովինար Նազարովան:

Բորիս Ղարսլյան