Սաթխա գյուղի օրը կնշվի հունիսի 1-ին

Սաթխա գյուղի օրը կնշվի հունիսի 1-ին

Մայիսի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի շենքում կայացավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հանդիպումը Սաթխա գյուղի բնակիչների հետ: Հանդիպման նպատակն էր Սաթխա գյուղի օրվա տոնակատարության մասին հարցերի քննարկումը:

Հանդիպմանը պատգամավորը գյուղի բնակիչներին խնդրեց Սաթխայի օրը հունիսի 1-ի փոխարեն նշել հունիսի 2-ին: Սաթխայի բնակիչները իրենց համաձայնությունը տվեցին, որ այս և մյուս տարիներին տոնակատարությունը անցկացվի հունիսի 2-ին:

Սաթխա գյուղի բնակիչներից Արագեղեցիկ Սանոսյանն էլ նշեց, որ տոնակատարության օրվա փոփոխությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Ըստ նրա Վրաստանում հունիսի 1-ը աշխատանքային օր է, իսկ տոնին մասնակցել ցանկացողներից շատերը աշխատանքի լինելու պատճառով չեն կարողանում ներկա գտնվել տոնական միջոցառմանը:

Ավելի ուշ մեզ տեղեկացրին, որ Արագեղեցիկ Սանոսյանը մեզ հետ զրույցում սխալմամբ հայտնել էր, որ տոնը նշվելու է հունիսի 2-ին հունիսի 1-ի փոխարեն: Այնինչ այս տարի տոնը նշվելու է հունիսի 1-ին, իսկ հաջորդ տարվանից հնարավոր է այդ օրը տեղափոխվի այլ օր:

Ինչպես արդեն տեղեկացրել է NOR ռադիոն, Արամ Սանոսյանի նախաձեռնությամբ Սաթխա գյուղի հարևանությամբ ներկայումս ընթանում են տոնակատարության անցկացման համար բեմահարթակի և նստարանների կառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն մինչև տոնակատարությունը: Տոնակատարության ժամանակ կլինի նաև տոնավաճառ, որտեղ ցանկացողները կարող են իրացնել իրենց արտադրանքը:

Բորիս Ղարսլյան