Կասֆալտապատվեն Մարջանիշվիլի և Գրիբոեդով փողոցները

՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի Նորաաշեն թաղամասի Մարջանիշվիլի և Գրիբոեդով փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Ներկայումս ընթանում են մաքրման և հողի հարթեցման աշխատանքներ:

Ասֆալտապատման նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Մարջանիշվիլի փողոցը ասֆալտապատելու համար հատկացվել է 131 136 լարի:


Գրիբոեդով փողոցը ասֆալտապատելու համար հատկացվել է 137 909 լարի:

Գարուշ Արզումանյան