Youtube-ում տեղադրվելու են տեսահոլովակներ Վրաստանի տուրիստական գրավիչ վայրերի մասին

Youtube-ում տեղադրվելու են տեսահոլովակներ Վրաստանի տուրիստական գրավիչ վայրերի մասին: Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Զբոսաշրջության ազգային վարչությունը Google-ի հետ միասին սկսել է նոր արշավ:

Գովազդային հոլովակները Youtube-ում տեղադրվելու են մայիսի 29-ից:

Թիրախային շուկաները ներառում են հետևյալ երկրները. Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Իսրայել, Թուրքիա, Սաուդյան Արաբիա և Արաբական միացյալ էմիրություններ:

Արշավի արդյունքում տեսահոլովակների դիտելության սահմանված քանակը – 21,052,500:

www.1tv.ge