Նինոծմինդայից Արթուր Մկրտչյանը նվաճեց ոսկե մեդալ

Նինոծմինդայից Արթուր Մկրտչյանը նվաճեց ոսկե մեդալ

Արթուր Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Կիոքուշինքայ կարատեի Օյամայի գավաթի միջազգային մրցաշարում:

Մրցաշարն անցկացվեց մայիսի 13-ին Հայաստանի Գյումրի քաղաքում: Մասնակիցները ներկայացնում էին Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Վրաստանը: Նինոծմինդայի մունիցիպալիտետը ներկայացնում էր Արթուր Մկրտչյանը: 12-13 տարեկաննների 50 կգ քաշային կարգի լարված պայքարում Արթուրին հաջողվեց զբաղեցնել առաջին հորիզոնականը: Մրցաշարը կազմակերպել էր Հայաստանի Բուդո կարատեի Կիոքուշին ֆեդերացիայի կողմից:

Արթուրը 11 տարեկան է, ապրում է Նինոծմինդա քաղաքում, սովորում քաղաքի թիվ 1 դպրոցում: Նա 3 տարի է է մարզվում է Սամվել Դարբինյանի մոտ:
Արթուրը նախկինում ևս զբաղեցրել է պատվավոր հորիզոնականններ:
Բացի սպորտից Արթուրը սիրում է նկարել և արդեն 2 տարի է այցելում է նկարչության խմբակ:

Անահիտ Զալալյան