Նորակոչիկները մեկնեցին Թբիլիսի՝ բժշկական ստուգման

Նորակոչիկները մեկնեցին Թբիլիսի՝  բժշկական ստուգման

Մայիսի 16-ին Նինոծմինդա քաղաքի զինվորական կոմիսարիատի բակը սովորականից ավելի մարդաշատ էր: Առիթը թվով 11 նորակոչիկների Թբիլիսի բժշկական ստուգման ուղարկելն էր: Նրանց ուղեկցելու էին եկել ծնողներն ու մտերիմները:

Հանձնաժողովի կողմից դրական պատասխան ստանալու դեպքում նրանք ծառայության կանցնեն Վրաստանի Պաշտպանության նախարարության զորամասերում:

«Շատ ուրախ եմ, որ իմ որդին բանակ է գնալու: Պետությունը բանակում շատ լավ պայմաններ է ստեղծել զինծառայողների համար:
Միակ թերությունն այն է, որ մեր երիտասարդները չեն տիրապետում վրաց լեզվին: Ուրախալին էլ այն է, որ տուն են վերադառնում բավականին լավ վրացերեն իմացած»,- նշեց Աշոտ Դարբինյանը:

Բորիս Ղարսլյան