Նինոծմինդայում անցկացվեց տոլմայի փառատոն /տեսանյութ/

Նինոծմինդայում անցկացվեց տոլմայի փառատոն /տեսանյութ/

Մայիսի 13-ին Նինոծմինդա քաղաքի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում կայացավ հայկական տոլմայի փառատոն: Փառատոնին մասնակցում էին կենտրոնի 13 աշխատակիցներ: Ներկայացված էին տոլմայի տարբեր տեսակներ՝ ամառային տոլմա (լոլիկով, բուլղարական պղպեղով և սմբուկով), կաղամբով տոլմա, թփով տոլմա, պասուց տոլմա: Տոլմաների տեսակները համտեսողներին մատուցվում էին թթվասերով, մածունով և լավաշի հետ միասին:

Միջոցառմանը ելույթ ունեցան քահանա Տեր Արմաշ Պողոսյանը և Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:

Անահիտ Զալալյան