Այսօր անցկացվելու է «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչը

Այսօր անցկացվելու է «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչը

Այսօր Եվրատեսիլի եզրափակիչը մեկնարկելու է Թբիլիսիի ժամանակով՝ 23:00-ին:

Վրաստանի ներկայացուցիչ «Իրիաո» խումբը չի անցել եզրափակիչ: «Իրիաո»-ն երկրորդ կիսաեզրափակիչում կատարել է «Քեզ համար» երգը:

Եվրատեսիլ 2018-ի եզրափակչում հանդիսատեսի առջև հանդես կգան. Ավստրիա, Էստոնիա, Կիպրոս, Լիտվա, Իսրայել, Չեխիա, Բուլղարիա, Ալբանիա, Ֆինլանդիա և Իռլանդիա, Սերբիա, Մոլդովա, Հունգարիա, ՈՒկրաինա, Շվեդիա, Ավստրալիա, Նորվեգիա, Դանիա, Սլովենիա և Հոլանդիա:

Յուրաքանչյուր կիսաեզրափակիչից ֆինալ է անցել 10 երկրի ներկայացուցիչ: Ֆինալում նրանց են միանալու մեծ հնգյակի երկրները և նախորդ տարվա հաղթող երկրի ներկայացուցիչը՝ Պորտուգալիան:

Եզրափակիչում կարող են քվեարկել բոլոր 43 երկրների ներկայացուցիչները, որոնք մասնակցում էին մրցույթին:

www.1tv.ge