Նինոծմինդայից Անի Էլոյանը Փարիզում կմասնակցի ՄԱԿ-ի մոդել կոնֆերանսին

Նինոծմինդայից Անի Էլոյանը  Փարիզում  կմասնակցի ՄԱԿ-ի մոդել  կոնֆերանսին

Նինոծմինդա քաղաքից Անի Էլոյանը ներկայացնելու է Վրաստանի ազգային փոքրամասնությունների պատվիրակությունը Փարիզում մայիսի 24-27-ը կայանալիք ՄԱԿ-ի մոդել միջազգային կոնֆերանսին:

Անի Էլոյանը Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան համալսարանի տուրիզմի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է:

ՄԱԿ-ի մոդել միջազգային կոնֆերանսին մասնակցելու են 600-ից ավելի պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից: Վրաստանից մասնակցելու են 7 հոգի, նրանցից միայն Անին է ներկայացնելու Վրաստանի ազգային փոքրամասնություններին:

Անին մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթի մասին տեղեկացել է Facebook սոցիալական ցանցից:

Անահիտ Զալալյան