Մեկնարկում է առաջին դասարանցիների առցանց գրանցումը

Մայիսի 8-ին Վրաստանում կմեկնարկի 2018-2019 ուսումնական տարվա առաջին դասարանցիների առցանց գրանցումը: Այս մասին տեղեկացում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կայք էջում, որի հասցեն է registration.emis.ge, գրանցումը կշարունակվի մինչև հունիսի 8-ը:

Կրթօջախներում գրանցման 2-րդ փուլը իրականացվելու է հունիսի 11-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

Հատկանշական է, որ առաջին և երկրորդ փուլերում աշակերտին գրանցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը մեխանիկորեն անվավեր է համարվում:

Ինչ վերաբերում է գրանցման 3-րդ փուլին, որը կընթանա հուլիսի 2-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, այն ենթադրում է գրանցում դպրոցում ի հայտ եկած թափուր տեղերի համար:

www.aliq.ge