Ավարտին է հասցվել Սաթխա-Սպասովկա ավտոճանապարհի ասֆալտապատումը

Ավարտին է հասցվել Սաթխա-Սպասովկա ավտոճանապարհի ասֆալտապատումը

«Ջավախավտոգզա» ընկերությունը ավարտել է կենտրոնական մայրուղուց դեպի Սաթխա գյուղ տանող ճանապարհի /Սպասովկա գյուղի ուղղությամբ/ 1110 մետրանոց հատվածի ասֆալտապատման աշխատանքները:

Ասֆալտապատման նախագիծը ֆինանսավորվել էր Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Հատկացված գումարի չափը կազմում է 258 հազար լարի:

Ներկայումս դեռևս անավարտ են մնում ճամփեզրերի խճապատման աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտին հասցնել մինչև մայիսի 15-ը:

Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան