Քաղաքապետարանի 3 թափուր աշխատատեղի համար պայքարում են 26 հոգի

Քաղաքապետարանի 3 թափուր աշխատատեղի համար պայքարում են 26 հոգի

Նինոծմինդայի քաղաքապետարանը սույն թվականի մարտի 24-ին թափուր աշխատատեղերի մասին հայտարարելուց հետո այսօր՝ մայիսի 3-ին անցկացրեց մրցույթի հարցազրույցի փուլը: Մրցույթին դիմել էին 26 քաղաքացիներ:
Մրցույթը վերաբերում էր քաղաքապետարանի վերահսկողական նոր ստեղծվող ծառայության ղեկավարի հաստիքին /աշխատավարձը 1500 լարի/, քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության ղեկավարի հաստիքին /աշխատավարձը 1500 լարի/, քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության կրտսեր մասնագետի հաստիքին / աշխատավարձը՝ 650 լարի /:

Թափուր աշխատատեղերի մրցույթի մասին հայտարարությունը տեղադրվել էր hr.gov.ge հանրային ծառայողների թափուր աշխատատեղերի մրցույթների մասին պաշտոնական կայքէջում:

Թափուր աշխատատեղերին դիմող քաղաքացիների համար սահմանված էին հետևյալ պահանջները՝ բարձրագույն կրթություն, երկու տարվա աշխատանքային փորձ, պետական լեզվի իմացություն, Վրաստանի Սահմանադրության իմացություն, Վրաստանի Հանրային ծառայության օրենքի իմացություն, Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի իմացություն, համակարգչային ծրագրերի իմացություն:

Մրցույթն անցկացվում էր երկու փուլով: Առաջին փուլում մրցույթի մասնակիցները ներկայացրել էին համապատասխան փաստաղթեր, իսկ երկրորդ փուլը կայացավ այսօր, որի ժամանակ տեղի ունեցավ հարցազրույց:

Նինոծմինդայի քաղաքապետարանի վարչական ծառայության և մրցութային հանձնաժողովի նախագահ Սամսոն Փնջոյանի խոսքով, հաջորդ շաբաթ պարզ կլինի, թե ովքեր են հաղթել մրցույթի երկրորդ փուլը:

Գարուշ Արզումանյան