Նինոծմինդայում մեկնարկել է գարնանային վարուցանքը (տեսանյութ)

Նինոծմինդայում մեկնարկել է գարնանային վարուցանքը (տեսանյութ)

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմեռը համեմատաբար մեղմ էր, իսկ գարունը սպասվածից շուտ եկավ: Բարենպաստ եղանակային պայմանների պատճառով բնակիչներն արդեն ավարտել են հացահատիկային կուլտուրաների ցանքը և այժմ զբաղված են կարտոֆիլի ցանքով:

Բնակիչները նշում են, որ 1 հեկտար հողատարածքի համար անհրաժեշտ է 300-400կգ հացահատիկի սերմացու: Նրանց խոսքով, եթե նախկինում այդ հողամասում կարտոֆիլ է ցանվել, ապա 350 կգ հացահատիկի սերմացուն բավարար է, քանի որ հողն արդեն իսկ լավ մշակված վիճակում է:

Դատելով ընթացիկ աշխատանքներից՝ արդեն կարելի է ասել, որ բնակիչներն ավելի շատ հացահատիկ են ցանում, քան՝ կարտոֆիլ:

1 հեկտար հողամասում հացահատիկ ցանելու համար բնակիչները տրակտորին վճարում են 100 լարի, իսկ հերկելու համար՝ 200 լարի:

Բնակիչները նշում են, որ կարտոֆիլը դժվար է իրացվում, բացի այդ կա նաև ոռոգման ջրի անբավարարության խնդիր: