Կայացավ շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը

Կայացավ շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կանանց սենյակում կայացավ ՛՛Հայ և վրաց ժողովուրդների բարեկամության և եղբայրության 100 ամյակը՛՛ խորագրով շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլին մասնակցում էին 10 աշակերտներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 1 և թիվ 2, Մեծ Գոնդուրայի, Մեծ Խանչալիի, Գորելովկայի թիվ 2, Նինոծմինդա քաղաքի թիվ 2 և թիվ 4 դպրոցներից:

Շարադրությունների մրցույթի առաջին փուլը անցկացվեց ապրիլի 10-ին: Մրցույթին մասնակցող դպրոցի յուրաքանչյուր մանկավարժական կազմ ընտրել էր իր դպրոցի աշակերտների լավագույն աշխատանքները և ներկայացրել Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի բաժին: Վերջինս էլ ընտրել էր լավագույն շարադրությունների հեղինակներին մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի և կրթության բաժնի ղեկավար Լաուրա Վարժապետյանի խոսքով՝ երկրորդ փուլի անցկացման նպատակն է ստուգել երեխաների գիտելիքները:

Հաղթողների անունները կհրապարակվեն մայիսի 26-ին, տոնական միջոցառման ժամանակ, և լավագույն հեղինակները կպարգևատրվեն:

Մրցույթը կազմակերպվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Մշակույթի և կրթության բաժնի նախաձեռնությամբ:
Մանրամասների մասին զրուցեցինք Լաուրա Ղազարյան-Վարժապետյանի հետ.

Անահիտ Զալալյան