Գամգեոբայի կողմից թույլ տրված խախտումները ապրիլի 30-ի նիստի օրակարգում

Գամգեոբայի կողմից  թույլ տրված խախտումները ապրիլի 30-ի  նիստի օրակարգում

Ապրիլի 30-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կայացավ նիստ, որի օրակարգում առկա էր 4 հարց՝

1.2017թ. բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության հաստատումը,
2. Նինոծմինդայի քաղաքապետարանի ծառայությունների կարգավիճակի մասին փոփոխության մտցնումը,
3.Նինոծմինդայի մունիցիպալիտետի Պետական գնումների ծառայության կողմից իրականացվող շինաշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ժանակավոր աշխատանքային խմբի ստեղծումը,
4-րդ հարցը վերաբերում էր նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականության ներքո գտնվող Դիլիֆ-Նինոծմինդա ջրի պոմպակայանի՝ Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղին փոխանցելուն: Այս հարցը նիստի ժամանակ օրակարգից հանվեց և տեղափոխվեց սակրեբուլոյի հաջորդ նիստ:

2017թ. մունիցիպալ բյուջեի կատարողականի հաշվետվության հետ կապված սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը նշեց, որ 2015-2017թթ. գամգեոբայի կողմից կատարված աշխատանքներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ: Մասնավորապես խոսվեց նաև 2017 թ. ընթացքում քաղաքապետարանի ծառայությունների և իրավաբանական անձանց բոլոր ֆինանսական ծախսերի մասին:

Սակրեբուլոյի նախագահը նշեց, որ քաղաքապետարանի մի քանի ծառայություններում իրավաբանական անձինք կատարել են ֆինանսական «հանցանքներ»՝ խախտելով օրենսդրությունը:

Նշենք, որ վերջերս պետական աուդիտի ծառայությունը հայտնաբերել էր մի շարք ակնառու խախտումներ, որոնք թույլ էին տրվել հատկապես տենդեր-մրցույթների անցկացման և ճանապարհաշինական աշխատանքների իրականացման ժամանակ:
Նիստի օրակարգի հարցերին կողմ քվեարկեցին սակրեբուլոյի պատգամավորների մեծամասնությունը: Երեք պատգամավորներ՝ Վաղինակ Արզումանյանը, Արայիկ Բդոյանը և Սամվել Իրիցյանը քվեարկեցին դեմ:


https://www.facebook.com/radiotvnor/videos/1126953540778805/
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան