2018-ին Վրաստանում 18 երեխա է որդեգրվել

2018-ին  Վրաստանում 18 երեխա է որդեգրվել

Պաշտոնական տվյալներով վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում 127 երեխա է որդեգրվել, նրանցից երկուսը՝ օտարերկրացիների կողմից։

Այս տարեսկզբից Վրաստանում 18 երեխա է որդեգրվել, 1 երեխա՝ օտարերկրացիների կողմից։

«2018 թվականի մարտ ամսվա դրությամբ, անօթևան երեխաներին ապաստանով ապահովելու ծրագրի շրջանակներում ծառայությունից օգտվում է շուրջ 188 երեխա։ Նրանցից ցերեկային ծառայություններից օգտվողների թիվը հասնում է 140-ի, 48 երեխա օգտվում է նաև ցերեկային ծառայությունից։ Վրաստանի ողջ տարածքում գործում է 6 ցերեկային կենտրոն, ևս 6 շուրջօրյա։ Դրանց մեծ մասը Թբիլիսիում են, մեկական կենտրոններ են գործում նաև Ռուսթավիում ու Քութայիսիում»,-imedinews-ի փոխանցմամբ, ասված է սոցիալական ծառայության գործակալության տեղեկատվությունում:

www.aliq.ge