Նինոծմինդայից 3 կոոպերատիվներ հաղթել են մրցույթի առաջին փուլը

Նինոծմինդայից 3 կոոպերատիվներ հաղթել են մրցույթի առաջին փուլը

՛՛Աջակցություն գյուղատնտեսական կոոպերատիվներին՛՛ պետական ծրագրով երեք կոոպերատիվներ՝ Գորելովկա գյուղից Մարգարիտա Կյուրեղյանի “SSK”, նույն գյուղից Ասքանազ Մարկոսյանի ՛՛Ասկո՛՛ և Ջիգրաշեն գյուղից Շիրազ Խոդիկյանի “Shir-Ant” կոոպերատիվները անցել են մրցույթի առաջին փուլը: Առաջին փուլում մասնակիցները պետք է գրանցվեին և ներկայացնեին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Կոոպերատիվներին հատկացված է 150 հազար լարի: Այս գումարի շրջանակներում կոոպերատիվները կստանան սարքավորումներ՝ նախատեսված պանրի գործարանների համար:

Երկրորդ փուլում կոոպերատիվները մունիցիպալիտետից 30 օրվա ընթացքում պետք է ստանան շինարարություն իրականացնելու թույլտվություն, իսկ շինարարության համար տրամադրվում է 5 ամիս ժամանակ: Պանրի գործարանների շինարարության ժամանակ պետք է հաշվի առնվեն բոլոր սահմանված չափորոշիչները: Միայն բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում կոոպերատիվը կստանա անհրաժեշտ բոլոր սարքավորումները:

Այս տարի այս մրցույթին մասնակցել են 21 կոոպերատիվներ ամբողջ Վրաստանից:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Սամցխե-Ջավախքի Կոոպերատիվների զարգացման գործակալության կոորդինատոր Դավիթ Չուգուլիան.

Գարուշ Արզումանյան