Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաները և երթերը շարունակվում են

Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաները և երթերը շարունակվում են

Երևանում ցուցարարները ընդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ միասին երթով գնում են դեպի Հանրապետության հրապարակ: Զուգահեռաբար փողոցներում սկսվել է զրահատեխնիկայի և ոստիկանության մոբիլիզացումը:

Հայկական մամուլի լրատվությամբ, ոստիկանությունը պաշտպանում է կառավարական շենքերը:

Հայաստանում բողոքի ցույցերը վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության պահանջով սկսվել են ապրիլի 13-ից: Սարգսյանը պաշտոնաթողության մասին հայտարարությունը արել է ապրիլի 23-ին, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե նոր վարչապետին ժողովրդի փոխարեն կընտրի իշխող կուսակցությունը, ապա բողոքի ցույցերը կշարունակվեն:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ժամանակի վրա է խաղում, և ես իրենց խորհուրդ եմ տալիս դա չանել: Լրատվամիջոցներին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` ՀՀԿ-ն ցանկանում է փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ և մտածում են, որ ժողովուրդն այդքան միամիտ է, որ կհամաձայնվի մի հանրապետականին մի ուրիշ հանրապետականով փոխարինել:

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, թե ինչ ենք մենք ասում՝ վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչ այդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»,-ասաց նա և նշեց, որ այդ թեկնածուն հնարավոր է լինի «Ելք»-ի թեկնածուն:

Նիկոլ Փաշինյանն նաև ասել է, որ ՀՀԿ-ն իշխանություն չէ և չպետք է լինի: Նա նշեց, որ եթե ՀՀԿ-ն անցկացնի արտահերթ ընտրություններ, կարծում է՝ իրենց առաջին ռեակցիան այն կլինի, որ ակտիվ կբոյկոտեն, և այդ ընտրությունները չեն կայանա:

«Ժողովուրդը հաղթել է, և ժողովրդի հաղթանակի արդյունքները հիմա պետք է արձանագրեն»,-նշել է Փաշինյանը:

Tert.am