Ցուցահանդես և միջոցառում Հեշտիայի թիվ 1 դպրոցում

Ցուցահանդես և միջոցառում Հեշտիայի թիվ  1 դպրոցում

Ապրիլի 24-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 1 դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ավագ դասարանների աշակերտները: Միջոցառման առաջին հատվածում տեղի ունեցավ աշակերտների կողմից նկարված նկարների ցուցահանդես: Միջոցառման երկրորդ հատվածում աշակերտները հանդես եկան Հայոց Ցեղասպանության մասին բանաստեղծություններով և երգերով: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչները:

Հեղինակ՝ Անահիտ Զալալյան