՛՛Վրաստան Փոստ՛՛-ի Նինոծմինդայի բաժինը ճանաչվել է լավագույնը

՛՛Վրաստան Փոստ՛՛-ի Նինոծմինդայի բաժինը ճանաչվել է   լավագույնը

՛՛Վրաստան Փոստ՛՛-ի Նինոծմինդայի բաժինը ճանաչվել է 2017թ. լավագույն փոստային ծառայություններ մատուցող մասնաճյուղը ամբողջ Վրաստանի տարածքում:

Նինոծմինդայի փոստային ծառայությունում աշխատում են 4 անձ: Աշխատակիցներից մեկի խոսքով՝ ամեն տարի նրանց աշխատելաոճը փոխվում է: Նրանց խոսքով մեր քաղաքում ավելացել են ծանրոցների քանակը:
Բնակիչները հիմնականում օգտվում են համացանցային խանութներից, իսկ ծանրոցների առաքումը իրականացվում է ՛՛Վրաստան Փոստ՛՛-ի Նինոծմինդայի բաժնի միջոցով:


՛՛Մեզ շնորհվել է լավագույն փոստային ծառայության վկայական՝ ելնելով այն փաստից, որ ամենաշատ հասցեատերերը մեզ մոտ են գրանցվել, ովքեր ժամանակին ստացել են իրենց ծանրոցները և հետ ուղարկման դեպքեր չեն գրանցվել՛՛,- նշեց ՛՛Վրաստան Փոստ՛՛-ի Նինոծմինդայի բաժնի աշխատակիցը:

Գարուշ Արզումանյան