Հայաստանում զանգվածային ցույցերը շարունակվում են. Ուղիղ միացում Երևանից

Հայաստանում զանգվածային ցույցերը շարունակվում են. Ուղիղ միացում Երևանից

Արդեն 10-րդ օրն է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Առավոտյան ժամը 10:00-ին Երևանի Մարիոթ հյուրանոցում նշանակված Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան բանակցություններից հետո, որոնք գրեթե տապալվեցին, ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում 1 ժամ անց բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին ՛՛Մերժիր Սերժին՛՛ քաղաքացիական ակցիայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքաելյանը: Նրանք մեղադրվում են Հայաստանի սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելու մեջ: Կոնկրետ, քրեական գործը հարուցվել է՝ բողոքի ակցիան օրենքով սահմանված պահանջները խախտելով կազմակերպելու գործով:

Հայաստանի ոստիկանության տվյալներով, Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, ժամը 15:00-ի դրությամբ ձերբակալվել է 192 մարդ:

Ստորև դիտեք ուղիղ միացումը Երևանի Հանրապետության հրապարակից, որտեղ ընթանում է բազմահազարանոց ցույց.