ԿԳՆ-ը հրապարակել է ուսուցիչների ընդունելության քննությունների անցողիկ միավորները

ԿԳՆ-ը հրապարակել է ուսուցիչների ընդունելության քննությունների անցողիկ միավորները

Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է հանրային դպրոցներում ուսուցիչների ընդունելության քննությունների անցողիկ միավորները։

7-12-րդ դասարաններում վրաց լեզու և գրականություն առարկա դասավանդելու հնարավորություն ստանալու համար դիմորդ ուսուցիչը պետք է հավաքի նվազագույնը 43 միավոր։ Մաթեմատիկա առարկա (7-րդ – 12-րդ դասարաններ)․ անցողիկ՝ 32 միավոր, աշխարհագրություն՝ 36, կենսաբանություն՝ 38, քիմիա, ֆիզիկա՝ 43, պատմություն, քաղաքացիական կրթություն՝ 37։

1-12-րդ դասարաններում օտար լեզուներ դասավանդելու համար անցողիկ շեմը 55 միավոր է, վրացերենը որպես երկրորդ լեզու դասավանդելու համար՝ 58, սպորտը՝ 43 միավոր:

1-9-րդ դասարաններում արվեստ առարկայի դասավանդման համար անցողիկ շեմ է համարվում 37 միավորը, երաժշտություն՝ 43:

Ինչ վերաբերում է 1-4-րդ դասարաններում վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա, բնագիտություն առարկաներին, անցողիկ է համարվում 49 միավորը։

www.aliq.ge