Սակրեբուլոյում անցկացվում են լսումներ

Սակրեբուլոյում անցկացվում են  լսումներ

Ապրիլի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում անցկացվեցին լսումներ, որոնց ժամանակ քննարկվեցին 2017թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի բոլոր ծառայությունների և ֆիզիկական անձանց բոլոր տեսակի ֆինանսական ծախսերի մասին: Արդեն երրորդ օրն է անցկացվում են լսումներ, որոնք տևելու են մինչև ապրիլի վերջ:

Լսումներն իրականացվում են ամեն տարի սկսած այն ժամանակվանից, երբ գործում են սակրեբուլոները:

Լսումներից հետո սակրեբուլոյի համապատասխան հանձնաժողովը և խմբակցությունը կպատրաստեն վերլուծական, որը նրանք կներկայացնեն ապրիլի 27-ին նախատեսված բյուրոյի նիստին, իսկ այնուհետև այն կներկայացվի նաև ապրիլի 30-ին կայանալիք սակրեբուլոյի նիստին:
Ապրիլի վերջին սակրեբուլոն որոշում կկայացնի 2017թ. գամգեոբայի ֆինանսական հաշվետվությունը ընդունելու կամ չընդունելու մասին:

Լսումների անցկացման այս երեք օրերի ընթացքում իրականացվել են ստուգումեր 9 կառույցներ: Արդյունքում պարզ է դարձել, որ 9 կառույցից մեծ մասը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր:

Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը նաև նշեց, որ բոլոր իրավաբանական ծառայությունները պետք է ունենան իրենց օրենսդրությունը: Վրաստանում միջին աշխատավարձով պետք է ապահովված լինեն բոլոր աշխատողները: Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում կան ծառայություններ, որտեղ մարդիկ աշխատում են կես դրույքով կամ փոքր աշխատավարձով:

Անահիտ Զալալյան