Մեկնարկել է գարնանային վարուցանքը

Մեկնարկել է գարնանային վարուցանքը

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմեռն այնքան էլ խիստ չէր, իսկ գարունը անցյալ տարիների հետ համեմատած ավելի վաղ բացվեց: Ձնհալը գրեթե ավարտվել է և հողը չորացել: Արդեն մեկ շաբաթից ավելի է բնակիչները սկսել են վարուցանքի աշխատանքները: Տարվա այս եղանակին հիմնականում նրանք ցանում են գարի:
Ամեն բնակիչ ցանքի աշխատանքները կատարում է իր ունեցած հնարավորությունների սահմաններում՝ մեկը մեծ տրակտորների օգնությամբ, մյուսը՝ ձեռքով: Բնակիչներն շտապում են ավարտին հասցնել ցանքի աշխատանքները, քանի չեն սկսվել անձրևները:

Բնակիչները նշում են, որ 1 հեկտար հողատարածքի համար անհրաժեշտ է 300-400կգ հացահատիկի սերմացու: Նրանց խոսքով, եթե նախկինում այդ հողամասում կարտոֆիլ է ցանվել, ապա 350 կգ հացահատիկի սերմացուն բավարար է, քանի որ հողն արդեն իսկ լավ մշակված վիճակում է:

Դատելով ընթացիկ աշխատանքներից՝ արդեն կարելի է ասել, որ բնակիչներն ավելի շատ հացահատիկ են ցանում, քան՝ կարտոֆիլ:

1 հեկտար հողամասում հացահատիկ ցանելու համար բնակիչները տրակտորին վճարում են 100 լարի, իսկ հերկելու համար՝ 200 լարի:

Հեղինակ՝ Բորիս ՂԱՐՍԼՅԱՆ