Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում նշվեց Վրաց լեզվի օրը

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում նշվեց Վրաց լեզվի օրը

Ապրիլի 17-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում անցկացվեց տոնական միջոցառում՝ նվիրված Վրաց լեզվի օրվան:
Միջոցառմանը մասնակցում էին 8-րդ դասարանի աշակերտները:
Աշակերտները ուսուցիչների և ծնողների ներկայությամբ հանդես եկան վրացերեն գեղեցիկ երգերով և բանաստեղծություններով:
Միջոցառումը կազմակերպել էր վրաց լեզվի ուսուցչուհի Լիլիթ Ղարագուլյանը: Նրա խոսքով՝ պետական լեզվի իմացությունը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ինտեգրվել հասարակությանը և աշխատանքով ապահովված լինել:

Վրացերեն խոսում է մոտավորապես 4 միլիոն մարդ Վրաստանում և մի քանի հազարը՝ այլ երկրներում, հիմնականում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իրանում և Թուրքիայում։ Վրացերենը ունի մի քանի բարբառներ, որոնց տարբերությունը շատ չնչին է:

Վրացերեն բարբառների թվին է պատկանում նաև հրեա-վրացական բարբառը, որով խոսում են վրաստանաբնակ հրեաները, նրանց այն մասը, որն այժմ բնակվում է Իսրայելում։ Ընդհանուր առմամբ՝ մոտավորապես 85.000 մարդ։

Ժամանակակից վրացերենում կա 33 տառ, որոնցից 5-ը ձայնավոր են, իսկ 28-ը բաղաձայն: Վրացական գիրը չունի մեծատառեր։

В школе №1 отметили День грузинского языка

Անահիտ Զալալյան