Վրաստանում ջերմաստիճանի բարձրացում է սպասվում

Վրաստանում ջերմաստիճանի բարձրացում է սպասվում

Ապրիլի 16-18-ը Վրաստանի ողջ տարածքում օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի բարձրացում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, ապրիլի 16-18-ը արևմտյան Վրաստանում սպասվում է տաք, առանց տեղումների եղանակ, իսկ արևելյան Վրաստանի որոշ շրջաններում երեկոյան ժամերին թույլ տեղումներ կգրանցվեն:

Ապրիլի 16-ին արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 17-21 աստիճան տաքություն, ապրիլի 17-18-ին՝ 22-27: Արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում ապրիլի 16-ին կանխատեսվել է 10-15 աստիճան տաքություն, ապրիլի 17-18-ին՝ 16-20 աստիճան:

Մայրաքաղաք Թբիլիսիում երեկոյան ժամերին հնարավոր է թեթև անձրև ու մառախուղ: Ապրիլի 16-17-ին օդի ջերմաստիճանը կկազմի 14-16 աստիճան տաքություն, ապրիլի 18-ին կհասնի 20 աստիճանի:

www.aliq.ge



Opinion, pooling and voting