Գանձա գյուղից ըմբիշ Արշակ Լուլուկյանը Գորիում գրավեց 2-րդ հորիզոնականը

Գանձա գյուղից  ըմբիշ Արշակ Լուլուկյանը  Գորիում գրավեց 2-րդ հորիզոնականը

Ապրիլի 13-15-ը Վրաստանի Գորի քաղաքում, Նուգզար Սխիերելիի անվան մարզական դպրոցում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար:
Մրցաշարը անցկացվում էր աշխարհի և Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների չեմպիոն Գիորգի Խինչեգաշվիլիի հիշատակին:

Այս մրցաշարը անցկացվում է արդեն երրորդ անգամ, որին մասնակցում էին 2005- 2007թթ. ծնված 300 մարզիկներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղից Արշակ Լուլուկյանը մրցաշարում 35կգ քաշային կարգում գրավեց երկրորդ հորիզոնականը:

Բորիս Ղարսլյան