Տարեկան 51120 լարի՝ պետական ծառայողների հեռախոսային և համացանցային կապի սպասարկման համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում և սակրեբուլոյում սպասարկվում է ՛՛Սիլքնեթ՛՛ հեռախոսակապի 26 ֆիքսված հեռախոս և համացանցի 4 բաժանորդ: Տարեկան այն կազմում է 8700 լարի:

Կորպորացիոն հեռախոսահամարները, որոնք սպասարկում են քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներին, թվով 156-ն են: Բոլոր կորպորացիոն հեռախոսահամարներին միացված է ՛՛Մագթի՛՛ հեռախոսային օպերատորի ինտերնետային կապ: Նշված ծառայություններից օգտվելու համար այս տարի տեղական բյուջեից հատկացված է 18900 լարի:

Սակրեբուլոյի և քաղաքապետարանի 24 բաժանորդի ինտերնետային կապի սպասարկման համար տարեկան նախատեսված է 17520 լարի գումար: Փոկա գյուղի ադմինիստրատիվ շենքի ինտերնետային կապի սպասարկման համար հատկացված է 6000 լարի:

Նշենք, որ քաղաքապետարանում նոր անձի աշխատանքի ընդունման դեպքում նրան տրվում է հեռախոսահամար և ամեն ամիս այն համալրվում է ստույգ գումարով:
Եվս մեկ հեռախոսահամար էլ տրվում է նոր աշխատակցի ընտանիքի անդամներից մեկին: Ցանկության դեպքում նոր աշխատակցի հեռախոսահամարին միացվում է կորպորացիոն հեռախոսակապ:

Բորիս Ղարսլյան