Մեծ և Փոքր Գոնդուրաներ տանող ճանապարհը աղբի ճիրաններում է

Մեծ և Փոքր Գոնդուրաներ տանող ճանապարհը աղբի ճիրաններում է

Պոլիէթիլենային տոպրակներ, աղբ և հակահիգիենիկ իրավիճակ է տիրում Մեծ և Փոքր Գոնդուրաներ տանող ճանապարհին:

Անցնելով ճանապարհի այդ հատվածով տհաճ իրավիճակի ականատեսը կդառնաք, քանի որ ճանապարհի մոտակայքում կուտակվել է մեծ քանակությամբ աղբ: Գյուղերի բնակիչները աղբը լցնում են չնախատեսված վայրում, որն արդեն աղբանոցի է վերածվել:
Բնակիչները աղբը այդտեղ թափելու պատճառ են համարում այն, որ գյուղերում բացակայում են աղբարկղերը:

Բնակիչները նշում են, որ հայտնվել են աղբի գերության մեջ, որի մեղավորը հենց իրենք են:
Հիշեցնենք, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար օրենքով սահմանված է տարբեր չափերի տուգանք:
Ըստ այդմ՝ մինչև 2 կիլոգրամ աղբը չնախատեսված վայրում թափելու համար անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն չափով աղբը շենքի պատուհանից դուրս շպրտելու համար սահմանված է 100 լարի տուգանք:
2 կիլոգրամից ավելի աղբը չնախատեսված վայրում թափելու համար անձին հասնում է 150 լարի տուգանք, իսկ նույն չափով աղբը պատուհանից շպրտելու համար սահմանված է 500 լարի տուգանք:
5 և ավելի անվադող դեն շպրտելու համար սահմանված է 500 լարի տուգանք: Ֆիզիկակական անձանց կողմից շրջակա միջավայրը կեղտոտելու համար սահմանված է 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար՝ 1000 լարի տուգանք:

Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան