Վրաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում

Վրաստանում առանց տեղումների եղանակ է սպասվում

Ապրիլի 10-ին և 11-ին Վրաստանում օդերևութաբանները հիմնականում առանց տեղումների եղանակ են կանխատեսում։

Այս մասին փոխանցում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը՝ ընդգծելով, որ որոշ վայրերում ուժեղ քամիներ են սպասվում։

Արևմտյան Վրաստանում կանխատեսվում է 23-28, իսկ արևելյան Վրաստանում՝ 19-24 աստիճան տաքություն:

Մայրաքաղաք Թբիլիսիում նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում: Այդ օրերին օդի ջերմաստիճանը կլինի 20-22 աստիճանի սահմաններում։

www.aliq.ge



Opinion, pooling and voting