Վրաց ուղղափառ եկեղեցին ապրիլի 8-ին նշում է Զատկի տոնը

Վրաց ուղղափառ եկեղեցին ապրիլի 8-ին նշում է Զատկի տոնը

Վրաց Ուղղափառ եկեղեցին ապրիլի 8-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը (Մեծ Զատիկը):

Ըստ ավանդույթի Վրաստանում ապրիլի 6-ին են ներկում ձուն ու պատրաստում զատկական թխվածքներ: Հավկիթը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար։

Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Տոնի կապակցությամբ տոնական պատարագ է մատուցվել Վրաստանում գործող բոլոր ուղղափառ տաճարներում:

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հարության տոնի պատարագը անց է կացրել Սուրբ Երրորդության տաճարում:
Զատկական տոների հետ կապված ապրիլի 6-ից 9-ը ներառյալ Վրաստանում ոչ աշխատանքային է հայտարարված: