Ձեր բիզնես ծրագիրը կարող է դառնալ իրական Թրփանճեան ծրագրի աջակցությամբ(+995)599 54-91-15

Ձեր ուշադրության ենք ներկայացնում “ՓԱՐՈՍ” ՀԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցություն» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Սամցխե-Ջավախեթիի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը` սկսնակ գործարարաներին, փոքր և միջին ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով:

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
– Գործարարության անվճար դասընթացներ, ներառյալ համապատասխան մասնագիտական գրականության տրամադրում,
– Բիզնես ծրագիր կազմելու անվճար ուսուցում,
– Մարքեթինգային հմտությունների անվճար դասընթացներ,
– Ֆինանսական կառավարման անվճար դասընթացներ,
– Մասնակիցների բիզնես ծրագրերի ներկայացում,
– Բիզնես ծրագրի ֆինանսավորում բանկերի միջոցով.

Մասնակցելու համար անմիջապես դիմել Նինոծմինդա, փ․ Ճավճավաձե 21
лé. +995 (361) 22-26-56, +995 599 54-91-15, +995 579 55-54-39