՛՛Փարվանա՛՛ ֆուտբոլային թիմը ստացավ նոր մարզահագուստ

՛՛Փարվանա՛՛ ֆուտբոլային թիմը ստացավ նոր մարզահագուստ

Ապրիլի 5-ին Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շենքում կայացավ ՛՛Փարվանա՛՛ թիմին նոր մարզահագուստի հանձնման արարողություն:

Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցին այս տարվա տեղական բյուջեից հատկացված է 60 հազար լարի, որից 6 400 լարին դպրոցը ծախսել է մարզական գույքի ձեռքբերման համար: Այդ գումարով մասնավորապես ձեռք է բերվել մարզական կոշիկներ, ֆուտբոլային հագուստ, գուլպաներ, ջրի շշեր, գնդակներ և ցանցեր:

Մյուս գումարը նախատեսված է ճանապարհային ծախսերի և մարզիկների աշխատավարձերի համար: Մարզիկների աշխատավարձերը այս տարի կրճատվել են 10-15 լարիով: Ղեկավարությունը խոստացել է, որ ֆուտբոլիստների կողմից լավ արդյունք ցուցաբերելու դեպքում նրանց աշխատավարձի չափը կմեծանա:
Ներկայումս ՛՛Փարվանա՛՛ թիմը բաղկացած է 22 խաղացողներից, նրանցից 5-ը նորեկ են:

Մարզադպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանի խոսքով՝ ֆուտբոլի թիմին հատկացված գումարը քիչ է, որպեսզի նրանք լավագույնս մարզվեն:

Ապրիլի 10-ից մեկնարկում են Վրաստանի ֆուտբոլի բաց առաջնության խաղերը:
Մանրամասների մասին տեղեկություն հայտնեց Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը.


Անահիտ Զալալյան