Թիվ 1 դպրոցի աշակերտուհի Աննա Այվազյանը “FLEX” ծրագրով կմեկնի ԱՄՆ

Թիվ 1 դպրոցի աշակերտուհի Աննա Այվազյանը  “FLEX”  ծրագրով կմեկնի ԱՄՆ

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Աննա Այվազյանը «FLEX» (Future Leaders Exchange) ուսումնական ծրագրով մեկ տարով կմեկնի սովորելու ԱՄՆ նահանգներից մեկում:

10-րդ դասարանցի Աննան առաջին աշակերտը չէ, որ ԱՄՆ-ում սովորելու հնարավորություն է ստացել: Անցյալ տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից ԱՄՆ մեկնեցին 3 աշակերտներ: Այս տարի ամբողջ Վրաստանից “FLEX” ծրագրով ԱՄՆ-ում սովորելու կմեկնեն 80 աշակերտներ:

“FLEX” ծրագրի նպատակն է ծանոթանալ բնակիչների ապրելակերպին, երկրի մշակույթին և բարելավել անգլերեն լեզվի իմացությունը:

Այս ծրագիրը մրցութային է, որը անցկացվում է երեք փուլով: Առաջին փուլում անցկացվում է թեստավորում անգլերեն լեզվով 15 րոպե տևողությամբ: Երկրորդ փուլն ավելի բարդ է և տևում է 2 ժամ: Այս փուլում մասնակիցները անցնում են թեստավորում անգլերեն լեզվով listening, writing, reading կատեգորիաներրում և գրելու են 3 շարադրություն անգլերեն լեզվով: Երրորդ փուլը իրնից նախատեսում է հարցազրույց մասնակցի հետ անգլերեն և մայրենի լեզվով, հոգեբանական թեստ, 2 էսսե և անկետայի լրացում:

Ծրագրով ընտրված մասնակիցները սովորելու են ամերիկյան միջնակարգ դպրոցներում, ապրելու են ամերկացիների ընտանիքում և մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակցելու են տեղի հասարակական կյանքին:

Ծրագրի նախաձեռնողն է ամերիկացի սենատոր Բիլ Բրեդլին: 1992 թվականին ծրագիրը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից:

Ծրագրի մասնակիցները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝ մասնակիցը պետք է լինի 8-10-րդ դասարանի աշակերտ, լավ կամ գերազանց առաջադիմությամբ, տիրապետի անգլերեն լեզվին (սա վճռորոշ հանգամանք է ծրագրում ընտրվելու համար) և պետք է համապատասխանի ամերիկյան վիզա ստանալու պահանջներին: Մասնակիցը նաև պետք է տրամադրի առողջության վիճակի մասին հավաստող փաստաթուղթ:

FLEX ծրագիրը բարձր դասարանցիների փոխանակման կրթական ոչ առևտրային ծրագիր է, որի նախաձեռնողն է ամերիկացի սենատոր Բիլ Բրեդլին: 1992 թվականին ծրագիրը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից: Իր գոյության 24 տարիների ընթացքում FLEX ծրագրով 23 հազար բարձր դասարանցիներ են մեկնել ԱՄՆև այնտեղ անցկացրել 1 տարի, ուսանել ամերիկյան դպրոցներում և ապրել ամերիկյան ընտանիքներում: